Ջոնսոնը դուրս է եկել մրցապայքարից

372

Բորիս Ջոնսոնը հրաժարվել է առաջադրվել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում։ Դա նշանակում է, որ, գործնականում, Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը հավանաբար կլինի Ռիշի Սունակը։

Ջոնսոնը, որ մինչև սեպտեմբերի սկիզբը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, համարում է, որ ինքը լավ շանսեր ուներ հաղթելու ներկուսակցական քվեարկության արդյունքում և վերադառնալու վարչապետի պաշտոնին, սակայն «ժամանակը հարմար չէ», կուսակցությունում ինքը շատ ընդդիմախոսներ ունի, իսկ խմբակցության շարքերում առանց միասնության հնարավոր չէ արդյունավետ գործել։

Կուսակցության առաջնորդի պաշտոնի համար մրցապայքարում մնում են Ռիշի Սունակը, որն զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը 2020 թ․ փետրվարից մինչև 2022-ի հուլիսը, և որին հրապարակավ աջակցել է 157 պատգամավոր, և Փեննի Մորդոնթը, որին, ամենայն հավանականությամբ, չեն հերիքի անհրաժեշտ նոմինացիաները․ կիրակի երեկոյի դրությամբ նրան հրապարակավ աջակցել է ընդամենը 25 մարդ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըWTA. Տարվա ամփոփիչ առաջնության բոլոր մասնակիցները
Հաջորդ հոդվածը«Բոկա Խունիորսը»՝ Արգենտինայի չեմպիոնը