Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կրկին այցելել է Ուկրաինա՝ փետրվարի 24-ից արդեն չորրորդ անգամ, բայց առաջին անգամ՝ ոչ պաշտոնապես։
Ջոնսոնը հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և այցելել Կիևի՝ պատերազմից սարսափելի տուժած Բուչա և Բորոդյանկա արվարձանները։
BBC-ի թղթակիցը Twitter-ում տեղադրել է Զելենսկու և Ջոնսոնի հանդիպման տեսագրությունը։ Կադրերում երևում է, որ Զելենսկին Ջոնսոնին ընդառաջ է դուրս եկել փողոցում, իսկ Ջոնսոնը հուզված բացականչում է․ «Դուք այդպես չպետք է անհանգստանայիք, ի սեր աստծո, մեծ պատիվ է ինձ համար, պարոն նախագահ»։
«Լսել եմ ձեր հայտարարությունները Դավոսում, անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ մեր երկրին աջակցելու համար»,- ասել է Զելենսկին։
Դավոսի համաժողովում Բորիս Ջոնսոնը աշխարհի երկրներին կոչ է արել ուկրաինացիներին տանկեր տրամադրել։ «Հարկավոր է Զելենսկուն տալ բոլոր գործիքները, որ նրան պետք են՝ գործ անելու համար։ Եվ նրանք կհաղթե՛ն»,- ասել է Ջոնսոնը։
Ջոնսոնի այցը համընկել է նրա հասցեին անձնական ֆինանսական անճշտությունների վերաբերյալ հերթական մեղադրանքների հայտնվելու հետ։
Փոխանցոմ է BBC-ն։