Ջոնսոնը նախատել է ռուսաստանցիներին վիրավորած ուկրաինացի լրագրողուհուն

380

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատել է ոկրաինացի լրագրողուհուն, որը ռուսաստանցիներին համեմատել է նացիստների հետ։

«Ռադա» հեռուստաալիքի եթերում քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները մեծ կորուստներ են կրել Երկրորդ համաշխարհային պատերազմում։

«Կարծում եմ՝ դուք պետք է որոշակի առումով զգույշ լինեք ձեր համեմատությունների հարցում։ Չպետք է մոռանալ, որ ռուսաստանցիները նույնպես վիթխարի կորուստներ են կրել նացիստներին հաղթելու համար»,- ասել է Ջոնսոնը հունվարի վերջին Կիև կատարած իր այցի ժամանակ։

Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի պաշտոնում եղած ժամանակ ակտիվորեն հանդես էր գալիս Ուկրաինային զենք մատակարարելու օգտին։ Օգոստոսին Կիևում «Խիզախության ծառուղում» Ջոնսոնի անունով ցուցանակ է բացվել, «Ուկրաինական երկաթուղին» նրան մշտական ուղևորի քարտ է նվիրել, իսկ Լվովի Իվան Ֆրանկոյի անվան ազգային համալսարանը հոկտեմբերին Ջոնսոնին պատվավոր դոկտորի կոչում է շնորհել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը վստահ է, որ կարող էր Ուկրաինայում հակամարտությունը կասեցնել 24 ժամում
Հաջորդ հոդվածըՏոկիոն կարգելի ռադիոակտիվ և մի շարք այլ նյութերի արտահանումը ՌԴ