ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի կարծիքով՝ մինչև 2025 թ․ հունվարը Հանրապետական կուսակցությունը կզբաղեցնի տեղերի մեծ մասը ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատներում, և Սպիտակ տունը նույնպես կգլխավորի հանրապետականների թեկնածուն։
«Այսօրվանից մեկ տարի անց՝ հաջորդ հունվարին, կարծում եմ, մենք կավելացնենք մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում։ Կարծում եմ՝ մենք հանրապետական մեծամասնությունը կվերադարձնենք նաև Սենատում։ Եւ ես համոզված եմ, որ մենք կրկին կհաղթենք Սպիտակ տան համար մրցապայքարում»,- Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ջոնսոնը։