Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար չի պահանջվում, որ Վլադիմիր Պուտինը հեռանա նախագահի պաշտոնից։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Պուտինի հեռացումն անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության պայմանագիր կնքելու համար, բրիտանական կառավարության ղեկավարը բացասաբար է պատասխանել։
«Ոչ, իհարկե ոչ»,- ասել է նա Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո LBC ռադիոկայանին տված հարցազրույցում։
Ջոնսոնը նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը, ռուսաստանցի բնակչության շրջանում ունեցած աջակցության շնորհիվ կարող է «հատուկ ռազմական գործողությունն» ավարտել, ըստ էության, ցանկացած պայմանով։
Խոսելով միջուկային պատերազմ սկսելու տեսական հնարավորության մասին՝ Ջոնսոնն անընդունելի է համարել նման սցենարները։
Փոխանցում է tass.ru-ն։