‘Ջոն Թերին ի վերջո պատժվեց’

624

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերին որակազրկվել է Անգլիայի առաջնության չորս խաղով՝ «Քունիզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար:
Նման որոշում է կայացրել Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան՝ չորս օր տեւած լսումների արդյունքում, տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Թերին նաեւ տուգանվել է 220 հազար ֆունտի չափով: Անգլիայի հավաքականի նախկին ավագը կարող է 14 օրվա ընթացքում բողոքարկել ասոցիացիայի որոշումը:
Հիշեցնենք, որ Թերիի եւ Ֆերդինանդի միջեւ կոնֆլիկտը տեղի էր ունեցել 2011թ. հոկտեմբերի 23-ին՝ «Չելսի» — Քունիզ Պարկ Ռեյնջերս» խաղի ընթացքում: Ավելի ուշ Վեսթմինսթերի դատարանը արդարացրել էլ Թերիին, քանի որ մեղադրող կողմին չէր հաջողվել ապացուցել ֆուտբոլիստի մեղքը:

Նախորդ հոդվածը‘2013 թ. Բելառուսի համար գազը կթանկանա’
Հաջորդ հոդվածը‘Կիևից Քութաիսի ընդամենը €23. Վրաստանում բյուջետային ավիափոխադրողի առաջին թռիչքը’