‘Ջոն Հեֆերն. Անհրաժեշտ է բացել հայ-թուրքական սահմանը’

1029

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը դատավոր չէ, այլ միայն միջնորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազար դեսպան Ջոն Հեֆերնը` պատասխանելով այն հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչպես կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, երբ Ադրբեջանի նախագահը մշտապես սպառնալիքներ և հակահայկական հայտարարություններ է հնչեցնում: Հեֆերնը նշել է, որ անհրաժեշտ է բացել հայ-թուրքական սահմանը՝ ընդգծելով միջսահմանային, տնտեսական կապերն ամրապնդելու կարևորությունը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` դեսպանը նշել է. «1915թ. իրադարձությունների որակման հարցը որոշվում է ԱՄՆ բարձրագույն ատյաններում եւ ընտրյալ քաղաքական գործիչների, այլ ոչ առանձին դեսպանների կամ Վաշինգտոնի կողմից: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են բավական ամուր քաղաքական հարաբերություններ եւ դրա ապացույցն է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստանի Հանրապետություն»,-ասել է դեսպանը, նշելով, որ տնտեսական կապերը այնքան էլ նախընտրելի մակարդակի վրա չեն:

Հեֆերնի խոսքով` Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան խնդիրն է օգնել հանրապետությանը կայանալ որպես ժողովրդավարական, ծաղկող և անվտանգ երկիր:

Նախորդ հոդվածը‘Pussy Riot-ի մենակատարուհին դեմ չէ Ֆրանսիայի քաղաքացի դառնալու գաղափարին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հունվարի 17-ին սպասվող իրադարձությունները’