‘
Հայաստանն ինքնիշխան երկիր է եւ ինքնուրույն պետք է որոշի՝ որ ուղղությամբ շարժվել, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Պատասխանելով եվրոպական եւ եվրասիական տարածքներում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցին՝ դեսպանը նշել է, որ Հայաստանը հաջող բնակցություններ է վարել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կնքման ուղղությամբ: «ԱՄՆ-ը չի մասնակցում այդ գործընթացին, սակայն ես ցանկանում եմ նշել, որ Հայաստանի համար դա շատ կարեւոր է, եւ հուսով եմ, որ բանակցությունները հաջող արդյունք կունենան», — նշել է Հեֆերնը:
Դեսպանի խոսքով՝ արդեն ժամանակն է նաեւ, որպեսզի ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ազատականացման վերաբերյալ որոշում կայացնի:
‘