‘
ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, սակայն «սատարում է Մինսկի խմբին և Մինսկի երեք սկզբունքները»: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա առիթով իր վիդեոբլոգում հրապարակած ուղերձում:
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ԱՄՆ դեսպանությունները ողջունում են նոյեմբերի 10-14-ը ՆԱՏՕ-ի շաբաթվա անցկացումը Հայաստանում: Հեֆերնի խոսքով, այս տարի ՆԱՏՕ-ի շաբաթվա թեմաները կլինեն Հայաստանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև կանանց դերը գլոբալ անվտանգության հարցում: Դեսպանի ասելով, ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը նշանակում է անվտանգություն, պաշտպանական բարեփոխումներ և գործողություններ:
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը մասնակցում է խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում:
‘