‘
Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Տերին վերադարձել է «Չելսի», բայց՝ արդեն մարզչի կարգավիճակով։ Նա լոնդոնյան ակումբում կանցնի մարզչական աշխատանքի։
Ինչպես հաղորդում է AS-ը, Տերին գլխավորել է «Չելսիի» երիտասարդական թիմը, որտեղ հանդես են գալիս Մ-23 տարեկան ֆուտբոլիստները։ Մասնագետի աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 800 հազար ֆունտ ստեռլինգ։ Տերին այդ պաշտոնում կփոխարինի Ջոդի Մորիսին, ով տեղափոխվել է «Դերբի Քաունթի», որի գլխավոր մարզիչը Ֆրենկ Լեմպարդն է։
Հիշեցնենք՝ Տերին սեպտեմբերին մոտ էր Մոսկվայի «Սպարտակի» հետ պայմանագիր կնքելուն։ «Չելսիի» նախկին ավագը հայտարարել է, որ ռուսական ակումբում հանդես գալու մտքից հրաժարվել է ընտանիքի հետ քննարկումներից հետո։
Պաշտպանն «ազնվականների» կազմում հանդես է եկել 1998-2017թթ․, ինչից հետո մեկ մրցաշրջան է անցկացրել «Ասթոն Վիլայում»։
‘