‘Ջոն Քերին երաշխավորում է ամերիկացիների՝ հիմար լինելու իրավունքը’

695

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե ամերիկացիներն իրավունք ունեն հիմար լինելու, եթե այդպես են ուզում, հաղորդում է Reuters-ը: Նա այդ հայտարարությունն արել է Բեռլինում գերմանացի ուսանողների հետ հանդիպման ընթացքում: «Մեր երկիրը, մեր հասարակությունն ապրում է կրոնական ու քաղաքական ազատության և հանդուրժողականության գաղափարներով, ինչպիսի կրոն կամ քաղաքական հայացքներ էլ լինեն դրանք: Երբեմն ոմանց մոտ հարց է ծագում, թե ինչու է մեր գերագույն դատարանը տարատեսակ ակտիվիստների թույլ տալիս ցույցեր անել, չէ՞ որ դա ամենամեծ սադրանքներից է, ինչը կարելի է պատկերացնել, մարդիկ ցուցապաստառներ են  բարձրացնում, որոնք վիրավորում են այլ մարդկանց պատկերացումները,- ասել է Քերին:- Դա արվում է, որովհետև մենք ազատ ենք, մեզ մոտ խոսքի ազատություն է: Ամերիկայի բնակիչը հիմար լինելու իրավունք ունի, դա իր ընտրությունն է: Եւ նաև կարող է իրեն առանձնացնել մյուսներից, եթե այդպես է ուզում: Մենք հանդուրժողականություն ենք դրսևորում դրա նկատմամբ: Մենք, մի տեսակ, հաշտվում ենք դրա հետ: Այսպիսով՝ ես համարում եմ, որ դա մեր արժանիքն է: Կարծում եմ՝ դա այն է, հանուն ինչի արժե պայքարել»,- lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարեժել է Քերին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘Քերրին և Լավրովը առաջին անգամ հանդիպել են Բեռլինում’