‘Ջոն Քերին և Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցին’

1065

ԵԱՀԿ Մինսկի գործընթացում անհրաժեշտ է անհընդհատ աճ արձանագրել, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցություններում հստակ առաջընթացի կարիք կա: Ինչպես հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, այս մասին ասել է Թուրքիայի ատգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ստամբուլում կայացած հանդիպման և համատեղ ասուլիսի ժամանակ:

«Հայ-թուրքական հարաբերությունները բեկումնային նշանակություն ունեն և շատ ավելի համակողմանի մոտեցում են պահանջում»,- նշել է Թուրքիայի ատգործնախարարը` հավելելով, որ  Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Հայաստանի հետ հարաբերությունները ապագայում էլ իրենց ուշադրության կենտրոնում են լինելու:

Թուրքիա կատարած իր հերթական այցելության ժամանակ Քերին հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկումներ են ընթացել Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունների, թուրք-իսրայելակա հարաբերությունների շուրջ: Քննարկվել է Սիրիայի հարցը, արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակամիջոցում առանցքային խորհրդակցություն հրավիրել Սիրիայի բարեկամների միջև:

Նախորդ հոդվածը‘Կասիլյասը կարող է հեռանալ «Ռեալից»’
Հաջորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլիստների մրցելույթները արտերկրում’