‘ Ջոն Քերի. ԱՄՆ շարունակում է ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար’

1087

ԱՄՆ շարունակում է ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում։

Նրա ասելով, ԱՄՆ գործուն կերպով և հետևողականորեն աշխատում է ամենուրեք: «Կիպրոսում մենք աշխատում ենք աննկատ։  Դուք դրա մասին չեք լսում։ Աշխատում ենք նաեւ Լեռնային Ղարաբաղում, Կովկակսում»,- հայտարարել է Քերին։

Ավելացնենք, որ ղարաբաղյան հնակամարտության կարգավորման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 5-ին կայցելեն Երևան: Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Ժակ Ֆորի այցի շրջանակում կկայանան բարձր մակարդակի հանդիպումներ:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն Վանաձոր քաղաքում. կա տուժած’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Կոնգրեսի նախագծով նախատեսվում է ֆինանսական փոխհատուցում Մարտի 1-յան սպանդի զոհերի իրավահաջորդներին (տեսանյութ)’