‘
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ սիրիական ընդդիմությանն ուղղված ցանկացած օգնություն պետք է նպաստի ոչ ծայրահեղական (չափավոր քաղաքական) ուժերի ամրապնդմանը, փոխանցում է The Voice of America-ն:
Դոխի քաղաքում Քաթարի վարչապետ Համադ բին Ջասիմ բին Ջաբեր ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Քերին կրկին հաստատել է, որ ԱՄՆ-ը առաջվա պես աջակցում է սիրիացի ժողովրդին:
Պետքարտուղարի խոսքերով ԱՄՆ-ը գիտի, թե ինչ օգնություն են Սիրիայի ընդդիմությանը տրամադրում մի շարք այլ երկրներ և կոչ է անում նրանց հնարավորության դեպքում հավաստիանալ, թե արդյոք այդ օգնությունն իրականում ոչ ծայրահեղական (չափավոր քաղաքական) ուժերին է հասնում:
‘