‘Ջոուի Բարթոն. Նեյմարը ֆուտբոլի Քիմ Քարդաշյանն է’

1432

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջոուի Բարթոնը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:

«Կարծում եմ՝ Նեյմարը ֆուտբոլի Քիմ Քարդաշյանն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ, և մենք դրանում համոզվեցինք Մունդիալ-2018-ի ժամանակ: Նեյմարը Մեսսիից և Ռոնալդուից մի քանի քայլ հետ է մնում: Առհասարակ կարծում եմ, որ նրանից ուժեղ մի շարք ֆուտբոլիստներ կան: Նեյմարը, որպես ֆուտբոլիստ, ֆենոմեն չէ: Նա կարծես մարքեթինգային մի մեծ նախագիծ լինի, ինչպես Քիմ Քարդաշյանը»,- անգլիացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում L’equipe-ը:

Նշենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացի ֆուտբոլիստը մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը 9.39 տոկոս’