‘
«Մարսելի» կիսապաշտպան Ջոուի Բարտոնը Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում երեկ կայացած Բրազիլիա-Ռուսաստան ընկերական հանդիպումից (1:1) հետո իր տվիտերում քննադատել է բրազիլացիների աստղ Նեյմարին:
«Նեյմարը կարծես ֆուտբոլի Ջասթին Բիբերը լինի: Յութուբում նա լավն է, բայց ոչ իրական կյանքում: Իսկ ահա Հալկը ճիշտ ֆուտբոլիստ է: Նրա խաղադաշտ դուրս գալով բրազիլացիների խաղը փոխվեց»,- ասել է Բարտոնը:
Նշենք, որ Բրազիլիայի հավաքականը միայն վերջին րոպեին խուսափեց պարտությունից:
‘