‘Ջովանի Տրապատոնի. Իսպանիայի ներկայիս հավաքականը ուժեղ է նույնիսկ Պելեի ժամանակների Բրազիլիայից’

632

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին գովեստի խոսքեր է ասել Իսպանիայի հավաքականի հասցեին:

«Իսպանիան կարող առաջին եվրոպական երկիրը դառնալ, որը Հարավային Ամերիկայում հաղթում է աշխարհի առաջնությունում: Մենք նրանց հետ խաղացել ենք Եվրոպայի վերջին առաջնությունում, եւ կարող եմ ասել, որ նրանք ավելի ուժեղ են դարձել:

Նրանք այնքան գերազանց են խաղում, որ թվում է, որ նրանք կարող են փակ աչքերով էլ խաղալ: Նրանց կիսապաշտպանների փոխանցումները չեզոքացնելը գրեթե անհնար է:

Երբեք չեմ տեսել, որ թիմերը խաղան այսպես հստակ եւ արագ: Այս հավաքականը ուժեղ է նույնիսկ Պելեի հավաքականի Բրազիլիայից»,- ասել է Տրապատոնին:

Նախորդ հոդվածը‘Ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (թարմացված, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Նախատեսվում է սիրիահայերի համար բնակարաններ կառուցել’