‘ Ջովաննի Տրապատոնի.«Պոգբան լավն է, բայց Մեսսին չէ»’

587

Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին կարծում է, որ «Յուվենթուսը» պետք է վաճառի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը: «Ծեր սինյորայի» նախկին մարզչի խոսքերով՝ դա շահավետ կլինի ինչպես ֆուտբոլիստի, այնպես էլ ակումբի համար:

«Պոգբան գերազանց ֆուտբոլիստ է, բայց նա Մեսսին չէ,- Տրապատոնիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Հիմարություն կլինի նրան 100 մլն եվրոյով չվաճառելը: Այդ գումարով կարելի է գնել երեք բարձրակարգ ֆուտբոլիստների տրանսֆերներ: Կարծում եմ՝ այժմյան «Յուվենթուսն» անընդմեջ 5 անգամ Իտալիայի չեմպիոն դառնալու ներուժ ունի»:

Նախորդ հոդվածը‘Մոյես. «Ես վեցամյա պայմանագիր էի կնքել, քանի որ գիտեի, որ չեմ կարող կարճ ժամկետում փոխել այն, ինչը Ֆերգյուսոնը տարիներ շարունակ կառուցել էր»’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի են Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը’