Ջորդան Հենդերսոնը տեղափոխվեց «Այաքս»

247

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը խզել է պայմանագիրը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակ» ակումբի հետ և ազատ գործակալի կարգավիճակում 2.5 տարվա պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ, տեղեկացնում է ամստերդամյան ակումբի պաշտոնական կայքը:

33-ամյա ֆուտբոլիստը «Ալ Իթիֆակ» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը և անցկացրած 17 խաղում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ:

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը «Այաքսում» հանդես կգա 6 համարի խաղաշապիկով: 

Նախորդ հոդվածը«Նապոլին» հաղթեց Իտալիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըSky Sport. «Մխիթարյանն «Ինտերի» թալիսմանն է»