‘Ջորջիո Կյելինի. Մխիթարյանից նման խաղ չէինք սպասում’

888

Մխիթարյանը շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նա տաղանդավոր է, ինչի շնորհիվ կարող է խաղալ Եվրոպայի լավագույն ակումբներում: Մենք չէինք սպասում, որ նա այդպես կաճի, որովհետեւ նախկինում այդպես լավ չէր խաղում: Բայց «Շախտյորում» բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող են խաղալ աշխարհի առաջատար թիմերում, Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս» — «Շախտյոր» հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «ծեր սինյորայի» պաշտպան Ջորջիո Կյելինին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են պատրաստվում չեզոքացնել Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Անդրադառնալով հանդիպմանը, Կյելինին նշել է. «Դա մեծ հաշվով վճռորոշ հանդիպում է լինելու: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Շախտյորին»: Դա շատ ուժեղ թիմ է, որը արդեն քանի տարի հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում: Նրանք մեծ փորձ ունեն, որը պակասում է մեր խաղացողներից շատերին: Այդ իսկ պատճառով մենք մեզ չենք համարում անվերապահ ֆավորիտ:  

Հիշեցնենք, որ ՉԼ «Յուվենտուս» — «Շախտյոր» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին, Թուրինում:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է անում մեկ անգամ եւս դիտարկել հայաստանայան իրավիճակը ‘
Հաջորդ հոդվածը‘Ժան-Պոլ Բելմոնդոն բաժանվում է իր «խնդրահարույց» ընկերուհուց ‘