‘Ջորջո Նապոլիտանոն հրաժարական է տվել Իտալիայի նախագահի պաշտոնից’

577

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն չորեքշաբթի հրաժարական է տվել: Հրաժարականի վերաբերյալ նամակի երեք օրինակներ ուղարկվել են կառավարությանը և ազգային խորհրդարանի երկու պալատներ:

Երկրի 89-ամյա ղեկավարը երկրորդ 7-ամյա ժամկետով ընտրվել էր 2013 թ. ապրիլին, սակայն հենց սզբից էլ չէր թաքցնում լիազորությունները վաղաժամ վայր դնելու մտադրությունը: Նա բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ մասին, այդ թվում՝ ամանորյա ուղերձում: Իր մանդատի ավարտը Նապոլիտանոն կապում էր Եվրամիությունում Իտալիայի վեցամսյա նախագահության ավարտի հետ:

Սահմանադրության համաձայն՝ նախագահի լիազորությունները ժամանակավորապես անցնում են իտալական պետության երկրորդ դեմքին՝ սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Պյետրո Գրասսոյին:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել է, որ նոր նախագահ կընտրվի մինչև փետրվարի 1-ը: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Քերին կփորձի Իրանի հետ բանակցությունները դուրս բերել փակուղուց’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը Գյումրիի դեպքերի կապակցությամբ’