‘Ջորջ Բուշ կրտսերը սառցե լոգանք է ընդունում հանուն ALS Ice Bucket Challenge-ի (տեսանյութ)’

1129

Հուլիսից ի վեր մեծ տարածում ստացած ALS Ice Bucket Challenge ակցիայի շրջանակներում սառը ջրով «ջրվել է» նաեւ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:

Ակցիան նպատակ ունի դրամ հանգանակել կողային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ պայքարող հիմնադրամիհամար: Գլխին սառը ջրով լի դույլ ընդունող յուրաքանչյուր աստղ սառցել լոգանք ընդունելու «մարտահրավեր» է նետում հաջորդին: Այն մասնակիցը, ով չի ընդունում «մարտահրավերը», ըստ ակցիայի կանոնների, պետք է 100 դոլար փոխանցի հիմնադրամին, իսկ լոգանքն ընդունողները կարող են բավարարվել 10 դոլարով:

Կնոջ` Լորայի կողմից ջրվելուց հետո Ջորջ Բուշը էստաֆետը փոխանցել է իր նախորդին` ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին:  

 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Վերին Լարսը կրկին փակ է’