‘Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը գուցե և մասնակցի 2016-ի նախագահական ընտրություններին’

959

Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը, հակված է 2016 թ. նախագահական ընտրություններում  առաջադրելու իր թեկնածությունը: Այդ մասին  հայտարարել է նրա որդին՝ Ջորջ Պրեսկոտ Բուշը: Պատասխանելով ABC հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե արդյո՞ք նրա հայրը պատրաստվում է մասնակցել նախագահական քարոզարշավին, որդին ասել է՝ «ավելի քան հնարավոր է»: 2012 թ. կայացած նախորդ ընտրություններին Ջեբ Բուշը չի մասնակցել: Նրա որդու խոսքով՝ եթե հայրը որոշի պայքարել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար, ապա ամբողջ ընտանիքը «հարյուր տոկոսով կաջակցի նրան»: Մինչդեռ անցյալ տարի Բարաբարա Բուշը՝ ԱՄՆ նախկին առաջին տիկինը՝ Ջորջ Բուշ-ավագի կինն ու Ջորջ Բուշ-կրտսերի մայրը, հայտարարել էր , թե « արդեն հերիք է, ինչքան Ամերիկային Բուշ նախագահներ է ունեցել»:

Ջեբ Բուշը Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնն զբաղեցրել է 1999-2007 թթ. և եղել է նահանգի պատմության ընթացքում ամենամեծ ժողովրդականություն վայելող նահանգապետերից մեկը: Եթե նա առաջադրվի նախագահական ընտրություններում, ապա կարող է շանս ստանալ շարունակելու ընտանեկան ավանդույթը. նրա ավագ եղբայրը՝ Ջորջ Բուշ-կրտսերը, եղել է ԱՄՆ 43-րդ նախագահը, իսկ հայրը՝ Ջորջ Բուշ-ավագը՝ 41-րդը: Սակայն փորձագետների կարծիքով՝ եղբոր ժառանգությունը վատ ծառայություն կարող է մատուցել  61-ամյա Ջեբին. նրա եղբայրը, որ նախագահի պաշտոնը լքել է 2009 թ., եղել է ԱՄՆ պատմության ամենաքիչ հեղինակություն վայելող նախագահներից մեկը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Բոկո Հարամը» Նիգերիայում կին պատանդներին օգտագործում է որպես կենդանի վահան’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է 50 մարդ’