‘
Ջորջ Սորոսի կարծիքով՝ եվրոպական իշխանությունները հսկայական սխալ են գործում՝ բավարար ֆինանսական օգնություն չցուցաբերելով Ուկրաինային: 84-ամյա միլիարդատերը նման կարծիք է հայտնել բրիտանական BBC ռադիոկայանին տված հարցազրույցում:
Սորոսը համոզված է, որ Բրյուսելը լրջորեն սխալվում է՝ անտեսելով 40 մլն բնակչություն ունեցող երկրի շահերը, որը ձգտում է դառնալ եվրոպական, պայքարում է դրա համար: «Դա հսկայական, հսկայակա՛ն սխալ է Եվրոպայի կողմից: Հենց դրա համար էլ Եվրոպան պետք է արթնանա»,- կոչ է արել միլիարդատերը: Փոխանցում է ТАСС-ը:
‘