‘
Ջուզեպե Ռոսսիի ծառայություններով հետաքրքրված է մյունխենյան «Բավարիան», հաղորդում է Bild-ը։ Նշվում է, որ մյունխենցիները ցանկանում են պայմանագիր ստորագրել 30-ամյա ֆուտբոլիստի հետ, որպեսզի թեթևացնեն թիմի հիմնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծանրաբեռնվածությունը։
Աղբյուրի հաղորդման համաձայն՝ բավարացիների դիտակետում են նաև Պակո Ալկասերը «Բարսելոնայից», ինչպես նաև Դեննի Ուելբեկը՝ լոնդոնյան «Արսենալից»։
‘