‘Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը`աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ ‘

741

Հանրահայտ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի մրցանակը` ճանաչվելով «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»: Ինչպես հաղորդում է musicofarmenia.com-ը, Խաչատրյանն ստացել է շվեյցարական 75 հազար ֆրանկի չափով մրցանակ, ինչպես նաև Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին մասնակցելու իրավունք, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին: Սերգեյ Խաչատրյանը ծնվել է Երևանում: 2000թ Խաչատրյանը Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի`դառնալով այս մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ մասնակիցը: 2005 թվականին ջութակահարը Բրյուսելում Թագուհի Էլիզաբեթի երաժշտական միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր 2-Յանուկովիչ-ընդդիմություն հանդիպում ‘
Հաջորդ հոդվածը‘Միլիցիային թույլ են տվել սառնամանիքի պայմաններում ծխանռնակներ և ջրցան մեքենաներ կիրառել’