‘Ջուլիան Ասանժը Լոնդոնի նորաձևության շաբաթին կմասնակցի հագուստի ցուցադրությամբ’

1276

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնի նորոձևության շաբաթվա ընթացքում կդառնա մոդել, հաղորդել է The Daily Mail-ը:

Ասնաժը ևս վեց մոդելների հետ կցուցադրի Վիվիեն Վեստվուդի որդու՝ Բենի ստեղծած հագուստները: Ցուցադրությանը մասնակցելու համար, սակայն, WikiLeaks-ի հիմնադիրը չի լքի Էկվադորի դեսպանատան տարածքը, որտեղ է գտնվում արդեն երկու տարի, այլ այն կկազմակերպվի հենց դեսպանատանը: Բեն Վեստվուդը պարզաբանել է, որ այդ կերպ ուզում է աշխարհին հիշեցնել Ասանժի ճակատագրի, մասնավորապես՝ նրա նկատմամբ անարդարության մասին:

Հավաքածուն ստեղծվել է հոլիվուդյան դերասան Քլինթ Իսթվուդի «վեսթեռնային» կոստյումների ազդեցությամբ, սակայն որոշ նմուշներ արվել են հենց Ասանժի ոճով, պատմել է Վեստվուդը: Շոուն տեղի կունենա «Լավը, վատը, չարը» ֆիլմի երաժշտության ուղեկցությամբ: Ցուցադրությանը հրավիրվել են նաև Ջորջ Քլունին և նրա հարսնացուն՝ փաստաբան Ամալ Ալամուդդինը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սիլուանովը ետ է կանգնում կենսաթոշակների կուտակային մասի բաշխման վերաբերյալ իր խոսքից’
Հաջորդ հոդվածը‘Մշակույթի նախարարությունը վերացրել է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման արգելքը’