Ջո Բայդենը ժամանել է Կիև

389

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևում է։

Այդ մասին հաղորդել է ուկրաինական «Երկիր» պարբերականը։ Նրա տեղեկություններով՝ Բայդենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այցելել է Միխայլովյան տաճարի հրապարակ։

Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ընթացքում Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 500 մլն օգնության փաթեթ։ ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ կհայտարարի հակառուսաստանյան պատժամիջոցների նոր փաթեթի մասին։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Բայդենը Կիև է ժամանել՝ հայտարարելու, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և դեմոկրատիային։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲախումներ աֆղանա-պակիստանյան սահմանին
Հաջորդ հոդվածըՌԴ ՔԿ-ն ավելի քան 150 գործ է հարուցել բանակի մասին կեղծ լուրերի առնչությամբ