Ջրականի հատվածից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

4210

Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ 

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 

Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Արցախի նախագահին
Հաջորդ հոդվածըՈսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ․ ՊՆ