Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

755

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

\Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս տարհանված աճյունների թիվը դարձավ`1652։

Նախորդ հոդվածը44-օրյա պատերազմ․ Ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ»՝ 5:0 (տեսանյութ)