‘
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 10.00-20.00, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 17-ից բարձր, Նար-Դոսի 30-ից բարձր, Չարենցի 125-ից բարձր համարների, Ռոստոմի, Քրիստափորի, Աղյուսագործների, Արհեստավորների փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության, և կանխավ շնորհակալություն հայտնում՝ ըմբռնման համար:
‘