‘Ջրամատակարարման դադար Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում’

759

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս. թ. օգոստոսի 13-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանիԴ.Անհաղթի 6, 8, 10, 12, 14, 16, 18, 23/1 համարների, Ուլնեցու փողոցի հանրակացարանի թիվ 5-8 մասնաշենքերի, Ուլնեցու փողոցի մասնավոր տնատիրությունների, Երիտասարդական հիմնադրամի հանրակացարանի, Դ. Կանայանի անվ. ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ջրամատակարարումը:

Իսկ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկից մինչև Արցախի պող. և Թեյշեբաինի փող. խաչմերուկ հատվածի հիմնարկ-ձեռնարկությունների և հարակից մասնավոր տնատիրությունների,Արցախի պող. 1, 2, 4, 4ա, 6, 6ա, 8/1, 8/2, 8ա, 8բ, 10, 10ա, բ, գ, դ, 12, 12ա, 14, 14ա, 16, 18, 20, 22, 23, 24, 26, 28, Գ. Նժդեհի փող. 58 համարների, Երկաթուղայինների եւ Աճեմյան փողոցների, Աճեմյան փ. 2-րդ փակուղու մասնավոր տնատիրությունների, ինչպես նաև մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ամենատարածված ազգանունները՝ ըստ ԱՎԾ-ի’
Հաջորդ հոդվածը‘Էբոլա վիրուսից Եվրոպայում առաջին հիվանդն է մահացել’