‘
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`
Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղամաս, Սպանդարյան կայարան և հարակից արտադրական տարածքներ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի 6-22 փողոցներ, 1-6 փողոցներ՝ մասնակի
Արմավիրի մարզի` Մերձավան գյուղ,
Կոտայքի մարզի` Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Համակցված կերերի գործարանի ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ. զանգվածի բազմաբնակարան շենքերի, հարակից տարածքների և Դավիթ Բեկի փողոցի անհատական տնատիրություների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
‘