‘Ջրամատակարարման դադար ս. թ. հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 2-ը Արաբկիր վարչական շրջանում’

942

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն. Զարյան, Հ. Սահյան, Հ. Էմինի, Թավրիզյան, Մանուշյան, Սևքարեցի Սաքոյի, Այգեկցու փողոցների, Կոմիտասի պող. 3-50, Ա. Խաչատրյան 10-33, Վրացական 1-10, Սունդուկյան 23-27, Գյուլբենկյան 38, 38/1, 40, Հ. Քոչարի 9-ից բարձր, Վաղարշյան 13-ից բարձր, Փափազյան 17-ից բարձր համարների ու 2-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախորդ հոդվածը‘Լուիս Ֆերնանդես. «Ֆուտբոլի հրաշագործներ Չավին ու Ինյեստան անփոխարինելի են»’
Հաջորդ հոդվածը‘Վ.Կարապետյան. Սերժը այլևս հեղինակություն չէ նույնիսկ Լիսկայի համար’