‘Ջրի սակագինը նվազեց 3.8 դրամով’

867

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:
Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ/խմ -ի փոխարեն: 
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից:

Նախորդ հոդվածը‘էներգետիկայի նախարարը՝ «ՀայՌուսգազարդի» վաճառքի մասին. Ընդդիմությունն ասաց, ու այդ հարցը առաջացավ’
Հաջորդ հոդվածը‘Խորխե Մեսի. Մեր դեմ կեղտոտ արշավ են սկսել’