‘
Կոլորադոյում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում փլուզվել են հազարավոր տներ: Մահացու հեղեղներից հետո փրկարար ջոկատները փնտրում են հարյուրավոր անհայտ կորած մարդկանց:
BBC-ն հայտնում է, որ ջրհեղեղը մասամբ կամ ամբողջությամբ ծածկել է Կոլորադոյի 17, այդ թվում՝ նաև հիմնական երկրամասերը:
Որոշ քաղաքներ սաստիկ հեղեղվել են: Ավելի քան 3.000 մարդ տարհանվել է օդային և ցամաքային ճանապարհներով: Ջրհեղեղը ութ մարդու մահվան պատճառ է դարձել, փլուզվել է 1.500 շինություն, վնասվել է 17.000 մասնավոր սեփականություն:
Հիշեցնենք, որ ջրհեղեղն սկսվել է անցած չորեքշաբթի օրը, երբ անձրևային օրերին հաջորդեցին անձրևային փոթորիկները:
‘