‘
Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել մի քանի ամսվա ընթացքում, եթե Թեհրանը համագործակցության գնա և տեսուչների համար բաց անի իր միջուկային ծրագրի օբյեկտները, CBS հեռուստատեսության «60 րոպե» ծրագրում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Հավանականություն կա, որ այդ պայմանավորվածությունը կարող է շատ ավելի վաղ ձեռք բերվել, և ամեն ինչ կախված է նրանից, թե Իրանը որքանով է պատրաստ դրան,- ասել է Քերին:- Եթե դա խաղաղ ծրագիր է, և մենք բոլորս կարողանանք համոզվել դրանում, ապա ամենակարճ ժամանակում Իրանի հետ հարաբերությունները կարող են արմատապես փոխվել դեպի լավը»,- հավելել է նա՝ մեկնաբանելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը: Պատասխանելով այն հարցին, թե ինչը կարող է դառնալ հարաբերությունների նման փոփոխության հիմք, պետքարտուղարը նշել է բոլոր այդ թվում՝ ստորգետնյա օբյեկտների բացումը տեսչության առջև և կամավոր հրաժարումը ուրանի հարստացումից՝ ավելի, քան անհրաժեշտ է խաղաղ ծրագրի համար, փոխանցում է ria.ru-ն:
‘