‘Ռաբիզ ու կասկածելի. Մամուլ’

979

«Հրապարակը» իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ամիսներ շարունակ իշխող քաղաքական ուժը հանրությանը ներշնչում էր, թե իրենց թեկնածուն «հաղթել է» դեռ ընտրություններից առաջ: Իսկ Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ պայքարին չմասնակցելու հայտարարություններից հետո այլևս խոսում էին ՀՀ նախագահին դրածո մրցակիցներ առաջադրելու, նրա քվեների քանակն արհեստականորեն իջեցնելու, աննախադեպ ընտրություններ անցկացնելու պատմական շանսի մասին՝ «քանի որ կեղծիքներ անելու անհրաժեշտություն այլևս չկա»:

Եթե իսկապես այդպես է և այսօր և այսօր Հայաստանում կատարվող իրադարձությունները չի կարելի բացատրել պարտվելու վախով, ապա ստիպված ենք արձանագրել, որ 1. Իներցիան հզոր ուժ էր կեղծիքների-խախտումների-վարչական ռեսուրսների կիրառման սովորությունը մոտ ապագայում չի վերանալու, 2. Ռաբիզությունն ու տարբեր կասկածելի մեթոդների դիմելը հայերիս գենետիկ հատկությունն է:

Ասենք, ինչպե՞ս կարելի է բացատրել Հայաստան ժամանող էմիսարների (հիմնականում Ռուսաստանից) առատությունը՝ էլ լրագրողներ ու դերասաններ, էլ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, անգամ հերթը հասավ ծովակալներին ու գեներալներին, որոնց օրեր շարունակ ցուցադրում են հեռուստատեսությամբ՝ որպես երկրի հզորության և կայացվածության խորհրդանիշ: Իսկ ինչպես բացատրել Սերժ Սարգսյանի հանդիպմանը մարդկանց պարտադրանքով բերելը, այդ հանդիպումը նախապես բեմադրելը: Իսկ անձնագրերի տվյալները հավաքե՞լը, տարբեր ռեպորտաժ-հաղորդումներ պատրաստելն ու ցուցադրելը՝ տապոռային գովեստների սկզբունքով:

Անգամ Ֆրանսիայի նախագահի՝ ապրիլի 24-ին կատարելիք Հայաստանյան այցի մասին, վստահ եմ քարոզչական նպատակներով են օգտագործում: Չնայած հարևան երկրներում Ֆրանսիայի դեսպանները համառորեն հերքում են այդ լուրերը»:

Նախորդ հոդվածը‘Carrefour-ը կարող է լրջագույն հարվածի տակ դնել Հայաստանի միջազգային վարկանիշը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակի կանխատեսումը 2013 թ. փետրվար ամսվա համար’