‘Ռադամել Ֆալկաո. «Ռեալի» հետ խաղում ոչ-ոքին մեզ չի բավարարի’

632

Մադրիդի «Աթլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ իր թիմին «Ռեալի»  հետ մրցավեճում ոչ-ոքին չի բավարարի»: 

Նշենք, որր «Աթլետիկոն» մադրիդյան դերբիում հաղթանակ չի տարել դեռեւս անցած դարի վերջերից:

«Մենք չենք պատրաստվում ոչ-ոքիի համար խաղալ, սակայն ամեն ինչ կարող է պատահել: Դա արտակարգ խաղ է լինելու: Մենք պատրաստվում ենք դրան եւ կփորձենք ցույց տալ մեր ողջ ներուժը»,- Ֆալկաոյին է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալ» — «Աթլետիկո» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին, Երեւանի ժամանակով 01:00-ին:

Նախորդ հոդվածը‘Թուրք պատմաբան. Թուրքիայի նախագահական պալատը հայ ընտանիքից խլված տուն է’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է տարվա լավագույն մտածողների ցուցակը’