‘Ռադայի խոսնակը Հիտլերին անվանել է «ժողովրդավարության նմուշ»’

1824

Ուկրաինայի գերագույն ռադայի «Ընդդիմադիր դաշինք» կուսակցության խմբակցությունը պահանջում է դատապարտել ուկրաինական խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պորուբիյի հայտարարությունը «Ադոլֆ Հիտլերի ժողովրդավարության» մասին և պնդում է, որ նա կամովին հրաժարական տալ, հայտարարել է կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոն:

«Եթե խոսնակը կամովին վայր չդնի իր լիազորությունները, մեր խմբակցությունն իրեն իրավունք կվերապահի ուղերձ հղել բոլոր երկրների խորհրդարաններին՝ այդ ամոթալի դեպքի և պետության երկրորդ պաշտոնյայի կողմից Ուկրաինայի օրենսդրությունը խախտելու նկարագրությամբ»,- ընդգծել է Բոյկոն:

Երեքշաբթի, «Խոսքի ազատություն» հաղորդման ընթացքում, Անդրեյ Պորուբիյը օրինակ է բերել Ադոլֆ Հիտլերին՝ որպես դեմոկրատիայի իսկական կողմնակցի: «Ես ինքս էլ ուղիղ դեմոկրատիայի մեծ կողմնակից եմ, ես մի ժամանակ դրանով նույնիսկ գիտական մակարդակում եմ զբաղվել: Ի դեպ, ձեզ ասեմ, որ ամենամեծ մարդը, որը գործնականում կիրառել է ուղիղ դեմոկրատիան, եղել է Ադոլֆ Ալոիզովիչը (Հիտլեր)՝ 30-ական թթ.: Մենք դա էլ պետք է հիշենք»,- հայտարարել է ռադայի խոսնակը:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդները եւս վճռաբեկ բողոք են ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի ոստիկանությունը ապացույցներ ունի՝ Տեմերին մեղադրանք ներկայացնելու համար’