‘
Ուկրաինայի գերագույն ռադայի շենքի մոտ սկսվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի կազմակերպած հանրահավաքը, հաղորդել է РИА Новости-ի թղթակիցը: Հանրահավաքի մասնակիցների թիվը մի քանի հարյուր է: Նրանք պարզել են Ուկրաինայի դրոշը: Մասնակիցների շարքերում շատերը կամուֆլյաժով են, նրանց թիվը ավելի ու ավելի աճում է:
Ռադայի շենքի մոտ բողոքի ակցիաներն սկսվել են հոկտեմբերին, մի քանի հազար ցուցարարնեովր, տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների դրոշներով: Նրանք պահանջում էին չեղարկել պատգամավորական անձռնմխելիությունը, փոխել ընտրական օրենսգիրքը և ստեղծել հակակոռուպցիոն դատարան:
Հոկտեմբերի 19-ին Ռադան ձեռնամուխ եղավ այդ պահանջների կատարմանը: Այդ ժամանակ էլ կազմակերպիչները տեղեկացրին, որ «Նոր ուժերի շարժումը» շարունակելու է բողոքի ցույցերը Կիևում:
Սաակաշվիլին իր կողմնակիցներին նոյեմբերի 7-ին հրավիրել է հանրահավաքի՝ հայտարարելով, որ իշխանություններին նոր պահանջներ է ներկայացնելու:
Փոխանցում է ria.ru-ն:
‘