Ռադայի նախկին պատգամավոր․ «Զելենսկին թունդ վիրավորել է Մերկելին»

115

Ռադայի նախկին պատգամավոր Տարաս Չեռնովոլը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի ղեկավարության ներկայացուցիչների միջև անձնական վատ հարաբերությունները փչացրել են երկու երկրների համագործակցության հեռանկարները։

«Ուկրաինայի հետ հարաբերություններում Գերմանիայում կաշխատի զուտ անհատական գործոնը։ Զելենսկին կարողացել է մի քանի անգամ չափազանց խիստ նեղացնել Մերկելին, բացի դրանից՝ Գերմանիա կատարած վերջին այցի ժամանակ ուկրաինական իշխանությունը ամեն ինչ արեց, որպեսզի հետագայում չկարողանա շփվել նոր դաշինքի հիմնական կուսակցությունների հետ»,- գրել է Չեռնովոլը։

Նախկին պատգամավորը նշել է, որ Բեռլին կատարած այցի ժամանակ Զելենսկին հրաժարվել էր հանդիպել կանաչների առաջնորդ Աննալենա Բերբոքի հետ, որն այժմ զբաղեցնում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը։ Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարը չէր փորձել կապեր հաստատել ԳՍԴԿ ներկայացուցիչների հետ։

«Ահա և համապատասխան արդյունքը․ գերմանացիներն առանձնապես մտադիր չեն աջակցելու Ուկրաինային», — եզրափակում է Չեռնովոլը։ Նա նաև հիշեցրել է ՆԱՏՕ-ի գծով Ուկրաինային զենք վաճառելու նկատմամբ Գերմանիայի արգելքը, ինչը նա անվանել է «փորձանք և լուրջ խնդիր Կիևի համար»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԺիրինովսկին կանխատեսում է միլիոնավոր ամերիկացիների տարհանում Սիբիր
Հաջորդ հոդվածըՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում փակել Գուանտանամոյի բանտը