‘Ռադայի պատգամավորներն առաջարկել են Յանուկովիչին զրկել նախագահի կոչումից’

671

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավորներն առաջարկել են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին զրկել Ուկրաինայի պատվավոր նախագահի կոչումից: Համապատասխան օրինագիծը պատրաստել են Յուլյա Տիմոշենկոն ու ռադայի ևս երեք պատգամավորներ, հաղորդել է «112.ua»-ն:

Սահմանադրության համաձայն՝ Ուկրաինայի նախագահի կոչումը պետության նախկին ղեկավարները կրում են ցմահ: Նրանց կարող են դրանից զրկել միայն իմպիչմենտ հայտարարելու դեպքում:

Հունվարի 20-ին Կիևի դատարանը որոշում է կայացրել Յանուկովիչին կալանավորելու վերաբերյալ: Ուկրաինայի իշխանությունները մտադիր են Ռուսաստանից պահանջել արտահանձնել նրան: Բացի այդ՝ նախկին նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի գծով:

ՌԴ արդարադատության նախարարությունում, սակայն, հայտարարել են, թե Յանուկովիչին Ուկրաինային հանձնելու վերաբերյալ դիմում չեն ստացել: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Հանդիպումներ, որոնք պետք է անպայման դիտել’
Հաջորդ հոդվածը‘Ժիրինովսկին դոլարը գնահատել է 65 կոպեկ’