‘Ռադայի պատգամավորներն առաջարկել են ռազմական դրություն մտցնել’

730

Ուկրաինայի գերագույն ռադայի «Ժողովրդական ճակատ» խմբակցությունը, որտեղ վարչապետ Արսենի Յացենյուկի կողմնակիցներն են, առաջարկել է պաշտոնապես ռազմական դրություն մտցնել երկրում: Այդ մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով խմբակցության ներկայացուցչին:

Պատգամավորները նաև մտադիր են դիմել նախագահ Պոռոշենկոյին՝ կոչ անելով դադարեցնել երկրի արևելքում կրակի դադարեցման ռեժիմը, որը հայտարարվել է անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին: Դրանից հետո ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, սակայն հունվարին իրավիճակը տարածաշրջանում կրկին լարվել է, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց:

Պոռոշենկոն այդ առթիվ հերթական զորակոչն է հայտարարել: Հրամանը, ինչպես սպասվում է, կստորագրվի հունվարի 14-ին:

Նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ ռազմական դրություն մտցնելը կխոչընդոտի սպառազինության մատակարարմանը և հարցականի տակ կդնի Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լարված իրավիճակ ռուսական ռազմաբազայի մոտ. Լրացվում է’
Հաջորդ հոդվածը‘Քերին կփորձի Իրանի հետ բանակցությունները դուրս բերել փակուղուց’