‘
Ուկրաինան պատրաստ է ռազմական դրություն մտցնել, սակայն դեռ դրա ժամանակը չէ: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սերգեյ Պաշինսկին: Նրա խոսքով՝ ռազմական դրության վերաբերյալ փաստաթղթերն «արդեն ստորագրված և կնքված են ծրարների մեջ»:
«Ի՞նչ կտա ռազմական դրությունը: Մոբիլիզացման տեսակետից՝ ոչինչ: Եթե մենք ռազմական դրություն հայտարարենք, մեր տանկերն ավելանալո՞ւ են»,- ասել է նա ուկրաինական «5 ալիք» հեռուստատեսության եթերից:
Պուշինսկին նաև նշել է, որ երկրում ռազմական դրություն հայտարարելը ցանկալի չէ, քանի որ Ուկրաինան արտասահմանյան վարկերի կարիք ունի: «Մեզ, որպես կռվող երկրի, ԱՄՀ-ն կասի՝ փող չենք տա, քանի որ գոյություն ունի Արժույթի միջազգային հիմնադրամի կանոնադրությունը: Մինչդեռ մենք այժմ ֆինանսական օգնության կարիք ունենք»,- ըստ ТАСС-ի՝ նշել է Պաշինսկին:
‘