Ռադայում հայտարարել են, որ Զելենսկին հանձնարարել է պատրաստվել նախագահական ընտրությունների

223

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գրասենյակին կարգադրել է սկսել նախապատրաստությունը պետության ղեկավարի ընտրություններին 2024 թ․ գարնանը։

Այդ մասին տեղեկացրել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Իմ տեղեկություններով՝ Վլադիմիր Զելենսկին որոշում է կայացրել նախագահական ընտրություններ անցկացնել եկող տարի։ Նա նախագահի գրասենյակին հանձնարարել է նախապատրաստվել ընտրություններին, որոնք նախատեսվում են 2024 թ․ մարտի 31-ին»,- ասել է պատգամավորը «Էսպրեսո» հեռուստաալիքի եթերում։

Նախագահի աշխատակազմի անդամներն առայժմ այս լուրը չեն մեկնաբանել։

Նոյեմբերի 3-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ Զելենսկին դիտարկում է նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2024 թ․ գարնանը։

Նախորդ հոդվածըFIDE Grand Swiss․ Հայ շախմատիստների վերջնական արդյունքները
Հաջորդ հոդվածըԻրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման ուղղությամբ