Ռադայում չեն բացառել ամերիկյան հրթիռներով ՌԴ տարածքին հարված հասցնելը

128

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Եգոր Չեռնևը չի բացառել ԱՄՆ-ի մատակարարած հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարված հասցնելու տարբերակը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել է HIMARS համազարկային հրթիռային համակարգեր Ուկրաինային մատակարարելու մասին՝ պայմանով, որ դրանք չեն օգտագործվի ՌԴ-ի տարածքին հարված հասցնելու նպատակով։

Վլադիմիր Զելենսկին հրապարակավ հաստատել է, որ Կիևը կկատարի այդ պահանջը։

«Մենք որոշակի պարտավորություններ ենք ստանձնում, բայց էնտեղ թե հրթիռն ուր կթռչի՝ ոչ ոք չի կարող երաշխավորել»,-հայտարարել է Չեռնևը «Ուկրաինա 24» հեռուստատեսության եթերում՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունը։ Նա Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտները և ռուսաստանյան օդային տարածքում ինքնաթիռներն անվանել է «Ուկրաինայի համար լեգիտիմ թիրախներ»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍեվերոդոնեցկ․ ՈՒԶՈՒ-ն վերահսկում է քաղաքի մեկ հինգերորդը
Հաջորդ հոդվածըԱԳ նախարար․ Քիշնևը Տիրասպոլի հետ բանակցությունները մտցրել է փակուղի