‘Ռադայում Սաակաշվիլիի կողմնակիցներին կոչ են անում, որ հենց իրենք ձերբակալեն նրան’

5317

‘

Արմատական կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին կոչ է արել, որ հենց իրենք ձերբակալեն նրան:

«Դիմում եմ այն ուկրաինացիներին, որոնք այժմ գտնվում են խորհրդարանի մոտ վրաններում և արդարացի կերպով բողոքում են ընդդեմ ուկրաինական իշխանությունների: Դուք մարտնչել եք և զենքը ձեռքներիդ՝ պաշտպանել մեր երկիրը: Հիմա դուք ուղղակի պարտավոր եք ձերբակալել և ուկրաինական հատուկ ծառայություններին հանձնել պետական դավաճան Սաակաշվիլիին»,- Facebook-ում գրել է Մոսիյչուկը: Նրա կարծիքով՝ ձերբակալությունը միայն ավելի մեծ թափ կհաղորդի բողոքի ցույցերին:

Առավոտյան ոստիկանները ժամանել են Ռադայի մոտ կառուցված վրանային ավան և փնտրել Սաակաշվիլիին, սակայն նրա կողմնակիցները թաքցրել են նրան: Տեղի են ունեցել բախումներ, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Կան տուժածներ:

Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Մարգարեն չէր կատակում’