‘Ռադան քրեական պատասխանատվություն է սահմանել ֆաշիզմի հանցագործությունները ժխտելու համար’

590

Ուկրաինայի խորհրդարանն այսօր փոփոխություն է կատարել երկրի քրեական օրենսգրքում՝  պատասխանատվություն սահմանելով ֆաշիզմի հանցանքները հրապարակավ ժխտելու կամ արդարացնելու համար: Այդ փոփոխության օգտին քվեարկել է 235 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի փոխարեն:  Համաձայն ընդունված օրենքի՝ Ուկրաինայի ՔՕ-ում ավելացվել է նոր հոդված՝ 436-1՝ «Ֆաշիզմի հանցագործությունների հրապարակային ժխտում կամ արդարացում, նեոնացիստական գաղափարախոսության քարոզ, ֆաշիզմի հանցանքներն արդարացնող նյութերի պատրաստում  և (կամ) տարածում» (հոդված 436՝ «Պատերազմի քարոզ»): Հոդվածը նախատեսում է տուգանք՝ քաղաքացիների եկամուտի չհարկվող նվազագույնի հինգհարյուրապատիկից մինչև  հազարապատիկը կամ ազատազրկում՝ երկու տարի ժամանակով, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը հաստատեց 3 օր առաջ Գյումրու նախկին քաղաքապետի թաղամաս այցելելու մասին տեղեկությունը. Aravot’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Բանավեճի տակ ավելին փնտրելը՝ անիմաստ գործ է’