‘Ռադան օրենք է ընդունել, որով կարող է ազատ արձակվել Տիմոշենկոն ‘

875

Ուկրաինայի Ռադան երկրի Քրեական օրենսգրքում է ներառել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ հռչակագրի դրույթներ, որոնք, ըստ ամենայնի, կարող են նպաստել ընդդիմության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակմանը: Կողմ են քվեարկել Ռադայի 310 պատգամավոր` անհրաժեշտ 226-ի փոխարեն:

Երկրի ՔՕ-ում մի շարք հոդվածներ փոխվել են, մի շարք հոդվածներ են` ուժը կորցրած համարվել: Հենց այդ փոփոխություններն էլ հիմք են տվել ԶԼՄ-ներին պնդելու, որ Տիմոշենկոն կարող է ազատ արձակվել:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետը 7 տարի ժամկետով դատապարտվել է 2011 թվականին:

 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավորը ՀՀԿ-ականին. ժողովուրդը Ձեզ է մեղադրում’
Հաջորդ հոդվածը‘Սևանում ջրաճահճային թռչունների տեսակներն ավելանում են’